Պուտինն ակնարկեց. Ադրբեջանը կարող է դառնալ ԵԱՏՄ անդամ

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն հայտնեց ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների ղեկավարներին սերտ համագործակցության և փոխադարձ աջակցության համար։

Նա նաև շնորհակալություն հայտնեց այսօրվա աշխատանքներին միացած, բայց ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրների ներկայացուցիչներին։

«Դեռևս», - ընդգծեց Պուտինը։

Նշենք, որ առաջին անգամ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Aysor.am