«Հրապարակ»․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՐՊՈՒՍՈՒՄ ՈՒՇԱԳՐԱՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

Առաջիկայում ուշագրավ փոփոխություններ են սպասվում Հայաստանի դիվանագիտական կորպուսում` հատկապես եվրոպական առանցքային երկրներում պաշտոնավարող դիվանագետների շրջանում: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

«Մեր տեղեկություններով` հետ է կանչվելու Լիտվա, Լատվիա, Էստոնիայում պաշտոնավարող Հովհաննես Իգիթյանը: Մեզ չհաջողվեց պարզել` նրան որևէ այլ երկիր գործուղելո՞ւ են, թե՞ դժգոհ են աշխատանքից և որոշել են վերադարձնել Հայաստան»,–գրում է թերթը:

Լրատվամիջոցի տեղեկություններով` Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Իսլանդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանին տեղափոխում են նրան կնշանակեն Լեհաստանում դեսպան, որն այժմ համարվում է ավելի կարևոր բնագիծ, քան սկանդինավյան երկրները:

Լիտվայում դեսպան կնշանակվի ԱՄՆ-ի ՀՀ դեսպանությունում 6 ամիս աշխատած Արա Մարգարյանը:

Լինելու է նաև մեկ այլ տեղափոխություն Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը կտեղափոխվի Բրյուսել, ինչը նույնպես մեծ վստահություն է ընդդիմադիր հայացքներ ունեցող Կիմ Բալայանի որդու նկատմամբ:

«Հրապարակը» գրում է, որ դիվանագիտական կորպուսում նախատեսվում են նաև այլ փոփոխություններ, և խոստանում դրանց անդրադառնալ առաջիկայում:

Sputnik Արմենիա