Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՋՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ԴՐՍԻ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ցանկացած իշխանություն պետք է ունենա լեգիտիմություն, որն ունի երկու բաղադրիչ՝ արտաքին և ներքին: Այս մասին Facebook-ի իր էջում գրչել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նաև նշել է. «Կամ իշխանությունն ունի իր ժողովրդի վստահությունն, որի վրա հենվելով իր հարաբերություններն է կառուցում արտաքին աշխարհի հետ, կամ իր ժողովրդի վստահությունը, իշխանությունը պահելու համար հենվում է արտաքին խաղացողների վրա ու նրանց օգնությամբ ճնշում իր ժողովրդին:

Երկրորդ տարբերակի դեպքում, արտաքին ուժերին իր ժողովրդի դեմ օգտագործելու համար, պետք է զիջումների գնա իր ազգային շահերի հաշվին:

Այսօր, Հայաստանում մենք ունենք երկրորդ դեպքը, գործող կառավարությունը զիջում է մեր ազգային շահերը և ստանում դրսի խաղացողների օժանդակությունը, իսկ դրա համար պետք է հանրությանը պառակտված պահի:

Պատահական չի, որ այս կառավարության քարոզօչների ողջ թեզերը կառուցված են արտաքին քաղաքականության վրա, թե ում ենք հովանավոր ընտրում և ում ինչ ենք զիջում»։

News.am