ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են ՀՀ ԶՈւ-ում առկա խնդիրներն ու լուծման ուղիները
ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր տեղի ունեցած պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվել են ՀՀ ԶՈւ կառուցվածքի հիմնական ուղղությունները, առկա խնդիրներն ու լուծման ուղիները։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Այն բոլոր ծրագրերն ու առաջնահերթ անելիքները, որոնք որդեգրել է պաշտպանական գերատեսչությունը, պետք է իրականացվեն պատշաճ, որակով և սահմանված ժամկետում»,– նիստի ընթացքում ասել է Պապիկյանը։
Անդրադարձ է կատարվել ինժեներական և ամրաշինական կառույցների կահավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների կազմավորման և համալրման գործընթացին, ինչպես նաև առաջիկա օրերին մեկնարկող զինծառայողների ատեստավորման քննություններին:
Ներկայացվել են մանրամասներ՝ ընթացող և կատարված աշխատանքների վերաբերյալ։
Նիստի ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ և ցուցումներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին։
Sputnik Արմենիա