Պեսկով․ Ոչ ոք չի շտապում, բայց տեսանելի ապագայում համաձայնագրի ստորագրումը հնարավոր է

Նա պարզաբանել է, որ կա ընդհանուր տեսակետ, կա «պետությունների ղեկավարների ըմբռնում, թե ինչպես կարելի է դա լուծել», և...

Ոչ ոք չի շտապում, բայց տեսանելի ապագայում Բաքվի և Երևանի միջև համաձայնագրի ստորագրումը հնարավոր է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իսկապես, երեկ նախագահ Պուտինը, (Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիևը և վարչապետ (Հայաստանի վարչապետ Նիկոլ) Փաշինյանը պայմանավորվածություններ ձեռք բերեցին և հանձնարարականներ տվեցին, որ համապատասխան փոխվարչապետները կհանդիպեն հաջորդ շաբաթ, այսինքն՝ մեկ շաբաթից։ Դա կլինի հաջորդ շաբաթվա վերջը։ Նրանք կհավաքվեն Մոսկվայում և կհղկեն այն խնդիրները, որոնք կան, կա սկզբունքային ըմբռնում, թե ինչպես լուծել դրանք, բայց մենք դեռ պետք է պայմանավորվենք մանրամասների շուրջ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե, ըստ Կրեմլի, կարելի է այս հանդիպումը վերջնական համարել խաղաղության պայմանագիր ստորագրումից առաջ:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն և կքննարկեն Ղարաբաղի վերաբերյալ տեխնիկական հարցերը։ Նա պարզաբանել էր, որ կա ընդհանուր տեսակետ, կա «պետությունների ղեկավարների ըմբռնում, թե ինչպես կարելի է դա լուծել», ուստի «աշխատանքային մակարդակում այլևս չպետք է ստեղծվեն արհեստական ​​խոչընդոտներ»։

«Ամեն ինչ մինչև վերջ վերջնական տեսքի բերելու խնդիր չկա, քանի որ կարևորն ամեն դեպքում վերջնական արդյունքն է։ Ոչ ոք չի շտապում։ Եվ հենց այդ նկատառումներով, դժվար թե հիմա ինչ-որ մեկը կարողանա կանխատեսել խաղաղության պայամանգրի ստորագրման ճշգրիտ օրը։ Թեև, նորից, ինչպես երեկ հանդիպման ժամանակ ասվեց, այժմ շատ առումներով փոխվել են հանգամանքները և փաստացի հայեցակարգային առումով։ Այս բոլոր հանգամանքները թույլ են տալիս տեսանելի ապագայում կնքել խաղաղության պայմանագիր»,- մանրամասնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։

News.am