Գրիգորյանն ու ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը քննարկել են Ադրբեջանի հետ բանակցությունները

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումները: Գրիգորյանն այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։

«Քննարկել ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցեր»,– նշել է նա:

Ըստ Գրիգորյանի` քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր։

Հատկանշական է, որ ամերիկացի դիվանագետը Երևան է ժամանել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո:

Sputnik Արմենիա