Հնարավոր է` Երևանն ու Բաքուն խաղաղության համաձայնագիր ստորագրեն հունիսի 1-ին Քիշնևում

Հնարավոր է` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր ստորագրեն հունիսի 1-ին Մոլդովայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ։ Տեղեկությունը հաղորդում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևային:

«Մենք հուսով ենք, որ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Սա պատմական պահ է, որը չի կարելի բաց թողնել»,- ասել է Աբդուլաևան։

Նշենք, որ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանն ու Ալիևը բանակցություններ կանցկացնեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ լրագրողներին ասել է, որ տեսանելի հեռանկարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է:

«Կա ընդհանուր տեսակետ, կա պետությունների ղեկավարների ըմբռնումը, թե ինչպես դա լուծել, ուստի աշխատանքային մակարդակում այլևս չպետք է ինչ-որ արհեստական խոչընդոտներ ստեղծվեն»,-ասել է Պեսկովը:

Նա հավելել է, որ երեք երկրների փոխվարչապետները մեկ շաբաթից կհավաքվեն Մոսկվայում և կհարթեցնեն մնացած հարցերը, դեռ պետք է պայմանավորվել մանրամասների շուրջ:

Sputnik Արմենիա