Սերբիայի նախագահը երկրի բանակն առավելագույն պատրաստվածության վիճակի է բերել

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երկրի բանակն առավելագույն պատրաստվածության վիճակի է բերել ինքնահռչակ Կոսովոյում ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնել է Kurir հեռուստաալիքը։

Նշվում է, որ Վուչիչը հրաման է ստորագրել երկրի զինված ուժերի զորամասերի մարտական պատրաստությունը բարձր աստիճանի բարձրացնելու մասին և հրամայել է նրանց շտապ շարժվել դեպի Կոսովոյի և Մետխիայի վարչական գիծ։

Ինչպես հաղորդում է Kurier-ը, Վուչիչն այդ քայլին է դիմել Զվեչանում, Զուբին-Պոտոկում և Լեպոսավիչում սերբ բնակչության նկատմամբ Կոսովոյի ոստիկանության կողմից բռնությունների պատճառով:

Նշվում է, որ Սերբիայի առաջնորդը նաև կոչ է արել ՆԱՏՕ-ին կանխել սերբերի նկատմամբ բռնությունը։

News.am