ՀՀ ՊՆ․ Հայկական կողմը դիվերսիոն-ներթափանցման փորձ չի կատարել

Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն-ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին նշված է ՀՀ պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, թե իբր հայկակն դիվերսիոն խումբ են վնասազերծել։

Sputnik Արմենիա