2023-05-27 14:07
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ-ն հայտնել է ադրբեջանցիների առևանգած 2 զինծառայողների անունները
Ադրբեջանցիների կողմից մայիսի 26–ին առևանգված 2 զինծառայողների անունները հայտնի են։ Նրանք են` Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Զինծառայողներին որոնում են մայիսի 26-ի ժամը 19:00-ից սկսած։
«Ադրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»,–նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Sputnik Արմենիա