2023-05-29 08:26
Լրատվական գործակալություններ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Հույս ունեմ շարունակել համատեղ աշխատանքը մեր երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար»,–գրել է նա Twitter–ի իր էջում։
Նշենք, որ Թուրքիայում երեկ կայացել է նախագահական ընտրությունների 2–րդ փուլը։ Վերջնական արդյունքները դեռ հայտնի չէն, բայց նախնական տվյալներով` քվեաթերթիկների 99% մշակման արդյունքում Ռեջեփ Էրդողանը ստացել է ընտրողների 52.1% ձայները, իսկ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլու` 47.9%–ը։
Sputnik Արմենիա