Ռուսաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ հետախուզվում է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը

ՆԳՆ հետախուզման տվյալների շտեմարանում հայտնվել է Հանրապետական կուսակցությունից ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմի անունով քարտը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել էր քրեական գործ հարուցել ամերիկացի քաղաքական գործչի՝ ռուսների սպանության մասին արտահայտությունների փաստով։

Մայիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հրապարակել էր ամերիկացի սենատորի հետ իր հանդիպման կարճ տեսահոլովակը։ Դրանում Լինդսի Գրեմն ասել է. «Ռուսները մահանում են» և «Մենք երբեք դեռ այսքան փող չենք ծախսել այսքան հաջող»։ Տեսանյութում նրանք քայլում են միմյանց հետևից, սակայն նկարահանման ռակուսը փոփոխվում է, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

Տեսագրության ամբողջական տարբերակում, որին ծանոթացել է Reuters գործակալությունը, «Ռուսները մահանում են» և «Մենք երբեք դեռ այսքան փող չենք ծախսել այսքան հաջող» արտահայտությունները հիշատակվում են տարբեր համատեքստերում։

News.am