Կիևը տեղեկացրել է պայթյունների մասին. օդային տագնապ է հայտարարվել

Երկուշաբթի, մայիսի 29-ին, Կիևի մարզում ժամը 11.00-ից հետո հայտարարվել է օդային տագնապ։ Ավելի ուշ քաղաքում պայթյուններ են որոտացել, տեղեկացրել է ՈւՆԻԱՆ-ը։

Ինչպես վկայում է օդային տագնապների alerts.in.ua քարտեզը, օդից սպառնացող վտանգ կա Կիևի և մարզի, Խարկովի, Զապորոժիեի, Դնեպտրոպետրովսկի, Չեռնիգովի, Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակիչների համար։

Ինչպես տեղեկացրել են Կիևի քաղաքային ռազմական վարչությունում, Կիևում աշխատում է ՀՕՊ-ը։ Քաղաքի բնակիչներին կոչ են արել թաքնվել ապաստարաններում։

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ օպերատիվ ծառայությունները կոչով մեկնել են մայրաքաղաքի կենտրոն։ «Գրոհը Կիևի դեմ շարունակվում է։ Մի հեռացեք թաքստոցներից»,- կոչ է արել նա։

«Պայթյուններ են քաղաքում։ Կենտրոնական շրջաններում։ Մնացեք թաքստոցներում»,- ավելացրել է Կլիչկոն։

News.am