ՀՀ-ն Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգվման դեպքով դիմել է ՄԻԵԴ

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգվման դեպքով երեկ՝ մայիսի 28-ին, դիմել է ՄԻԵԴ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը։

«Միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմել ենք ՄԻԵԴ, որպեսզի ապահովվի հայ զինծառայողների կյանքի իրավունքը։ Հաստատման խնդիր չկա, քանի որ ադրբեջանական կողմն արդեն հաստատել է, որ հայ զինծառայողներն այնտեղ են։ Ադրբեջանը պետք է դատարանին ներկայացնի նրանց պահման պայմանները, բժշկական և այլ փաստաթղթեր։ Երբ դատարանն ուղարկի այդ պահանջը Ադրբեջանին, պատասխանի ժամկետ կնշանակի», - ասաց Սամվելյանը։