Ադրբեջանի կողմից առևանգված 2 հայ զինծառայողներին Կարմիր խաչը առայժմ չի այցելել

Ադրբեջանի կողմից մարտի 26–ին առևանգված 2 հայ զինծառայողներին Կարմիր խաչը առայժմ չի այցելել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց:

Հիշեցնենք` մարտի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Մայիսի 27-ին միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ նրանց առևանգել են ադրբեջանցիները։

ՊՆ–ն հրապարակել է նաև զինծառայողների անունները` Հարություն Յուրիկի Հովագիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան: