Լավրով․ Եվրոպայի կենտրոնում մեծ պայթյուն է հասունանում

Եվրոպայի կենտրոնում մեծ պայթյուն է հասունանում՝ այն նույն տեղում, որտեղ 1999թ ՆԱՏՕ-ն ագրեսիա է իրականացրել՝ ընդդեմ Հարավսլավիայի՝ խախտելով ԵԱՀԿ փաստաթղթերն ու Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները։ Այդ մասին, gazeta.ru-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

Սերբիայի ու Կոսովոյի շուրջ ստեղծված վիճակը Լավրովը որակել է պայթյունավտանգ։

«Կոսովոյի խնդրի լուծման համար անհրաժեշտ է աշխարհաքաղաքական որոշումներ, որոնք կապահովեն անբեկանելի անվտանգություն բոլոր երկրների համար»,-ասել է ռուս պաշտոնյան։

Այդ որոշումը, Լավրովի խոսքով, նշանակում է՝ որևէ ռազմական դաշինք՝ այդ թվում ՆԱՏՕ-ն, իրավունք չունի եվրոպական տաարծաշրջանում գերիշխանության հասնելու քայլեր անել։

«Փաստինֆո»