Կոսովոյում բախումներ են տեղի ունեցել էթնիկ սերբերի և ոստիկանների միջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կոսովոյի հյուսիսում գտնվող էթնիկ սերբերը բախվել են ոստիկանության հետ, իսկ երեք այլ համայնքներում ոստիկանները հսկում են վարչական շենքերը, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը:

 

Կոսովոյի ոստիկանությունը և ՆԱՏՕ-ի գլխավորած KFOR-ը երկուշաբթի շրջափակել են տեղական ինքնակառավարման մարմինների շենքերը Զվեցան, Լեպոսավիչ, Զուբին Պոտոկ և Կոսովսկա Միտրովիցա համայնքներում՝ պաշտպանելու դրանք դժգոհ սերբերից:

Առավոտյան սերբերը չորս համայնքում հավաքվել են այս շենքերի շուրջ։ Զվեցանում փորձել են ներխուժել՝ օգտագործելով արցունքաբեր գազ։

Սերբերը պահանջում են, որ նոր քաղաքապետերը հրաժարական տան, իսկ հատուկ ոստիկանությունը հեռանա Հյուսիսային Կոսովոյից։

Իրավիճակը Հյուսիսային Կոսովոյում վատթարացավ անցյալ շաբաթ, երբ Կոսովոյի հատուկ ջոկատայինները վերահսկողության տակ առան տեղական ինքնակառավարման մարմինների շենքերը հիմնականում սերբական համայնքներում: Տեղի են ունեցել բախումներ՝ խլացուցիչ նռնակների և արցունքաբեր գազի կիրառմամբ։ Տեղի սերբ բնակիչները չեն ցանկացել աշխատանքի տեղավորել Կոսովոյի ալբանացիներին՝ ապրիլի վերջին մունիցիպալ ընտրություններում ընտրված տեղական վարչակազմերի ղեկավարներին:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Կոսովոյում ստեղծված բարդ իրավիճակի հետ կապված, երկրի բանակը հասցրել է առավելագույն մարտական ​​պատրաստվածության։ Բանակի ստորաբաժանումները առաջ են շարժվել դեպի Սերբիայի և Կոսովոյի ինքնավար նահանգի վարչական սահմանը։

ShantNews.am