Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ԱՆՎԱՆ ՏԱԿ ԵՐԿԻՐԸ ՄԱՐԴԿԱՆՑՈՎ ՀԱՆՁՆՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԵՐԻՆ

Վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանցիների` սահմանագծի անցման 2 դեպք է գրանցվել, որի հետևանքով 1 քաղաքացիական անձ սպանվել է, 2 զինծառայող` առևանգվել:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է, որ առաջին դեպքը Նախիջևանի ուղղությամբ 2 անդրբեջանցի զինծառայողների ներթափանցումն էր ՀՀ խորք և Կապան համայնքում խաղաղ բնակչի սպանությունը, իսկ երկրորդը` օրեր առաջ, Սրաշեն-Շիկահող հատվածում ադրբեջանցիների հատուկ նշանակությամբ խմբերի` մեր 2 զինծառայողի առևանգումը:

«2 դեպքն էլ ցույց է տալիս, որ Հայաստանում անվտանգությունն ասվածը խիստ հարաբերական է և խաղաղ բնակչին իր աշխատավայրից կամ կամ բնակության վայրից կարող են առևանգել կամ սպանել, դեռ չեմ խոսում առաջնագծի մասին, որտեղ մեր զինծառայողներին ուղղակի ծուղակի մեջ են գցել ու տարել:

«Խաղաղության» անվան տակ երկիրը մարդկանցով հանձնում են թուրքերին, իսկ զուգահեռ դրանք բերանները բաց, ուրախ զվարթ կյանքն են վայելում, երևի ամեն ինչ իրենց պլաններով է գնում, գոհ են:

Չջնջվող դավաճանական խարան, որը սրանց մեծ բավականություն է պատճառում, մի բան էլ հպարտ են»,- գրել է Աբրահամյանը:

Verelq.am