ԵՄ-ում դատապարտել են բռնությունը Կոսովոյում և ապաէսկալացման կոչ են արել

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դատապարտել է բախումները Կոսովոյի հյուսիսում և կոչ արել թուլացնել լարվածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բորելը գրել է Twitter-ի իր էջում:

«ԵՄ-ն ամենավճռական կերպով դատապարտում է այսօրվա ցնցող բռնությունը Զվեչանում: Բռնության գործողությունները, որոնք իրականացվել են KFOR-ի (ՆԱՏՕ-ի հովանու ներքո գտնվող միջազգային առաքելությունը Կոսովոյում) զինվորների, լրատվամիջոցների, խաղաղ բնակիչների և ոստիկանության դեմ, միանգամայն անընդունելի են», - գրել է Բորելը: