Պուտին․ ՆԱՏՕ-ն խաբել է Ռուսաստանին

ՆԱՏՕ-ն խաբել է Ռուսաստանին՝ խոստանալով չընդլայնվել դեպի արևելք։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը նշել է, որ ՆԱՏՕ-ն փորձել է Ուկրաինային իր կողմը քաշել։

«Ուկրաինան ԽՍՀՄ փլուզումից հետո վերահսկում էին մարդիկ, ովքեր Արևմուտքի հորդորով բռնեցին հակառուսական ճանապարհը։ Կիևն ընտրել է Ռուսաստանի քաղաքացիներին վախեցնելու ուղին, դա ահաբեկչական գործունեության ակնհայտ նշան է»,-հավելել է նա։

Նա ընդգծել է, որ անկախության կայացման շրջանում Ուկրաինան հենց սկզբից իրեն հայտարարեց չեզոք պետություն, այնուհետև աստիճանաբար բռնեց ՆԱՏՕ-ին միանալու այլ ուղի, որը թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ և ստեղծվել է բացառապես ԽՍՀՄ-ի և ՌԴ-ի դեմ պայքարի համար:

Նրա խոսքով՝ Ուկրաինայում 2008 թվականին առանց ռազմաքաղաքական լարվածության արտաքին նշանների հայտարարեցին, որ անդամակցում են ՆԱՏՕ-ին, իսկ արևմտյան երկրները հայտարարեցին, որ Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի դռները բաց են։

News.am