2023-05-31 19:38
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանը ազատվել է աշխատանքից
Հանրային հեռուստաընկերության գլխավոր ոճաբան, դիզայներ Արամ Նիկոլյանը ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
Հարցին` ե՞րբ է դա եղել` Հովհաննես Մովսիսյանը չկարողացավ հստակ պատասխան տալ` ասելով, որ ժամանակագրորեն չի հիշում։
Նշենք, որ ավելի վաղ Արամ Նիկոլյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել էր, որ իր պաշտպանյալին չեն թողնում մտնել Հանրային հեռուստաընկերության շենք։
Sputnik Արմենիա