ՀՀ ՊՆ․ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ–ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել»,–շեշտում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից:

Նշենք, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում պարբերաբար։ Վերջին շրջանում ակտիվացել են հատկապես Արցախի հետ կապված կեղծ լուրերն այն մասին, իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացում Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Sputnik Արմենիա