2023-06-01 18:41
Լրատվական գործակալություններ
Մոլդովայում մեկնարկել է Փաշինյանի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը
Րոպեներ առաջ մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը: Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեցին վարչապետի մամուլի ծառայությունից։
Մինչ հնգակողմ հանդիպումը մոտ 10 րոպեանոց կարճատև հանդիպում է կայացել Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ ձևաչափով։
Նշենք, որ առաջնորդների հանդիպումն անցկացվում է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևից մոտ 45 կմ հեռավորության վրա գտնվող Բուլբոակա գյուղում։