Մոլդովայում ավարտվել է Փաշինյանի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը

Մոլդովայում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը:

Հանդիպումը տևել է մոտ 1 ու կես ժամ: Այն անցկացվում էր Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում:

Այս տարի գագաթնաժողովին հրավիրել էին 47 երկրների ղեկավարներ:

Sputnik Արմենիա