Արցախի ՄԻՊ․ Հակամարտությունների ժամանակ երեխաներն ամենախոցելի խումբն են

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրել է

«Այսօր նաև քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբակոծությունների հետևանքով զոհված Վաղարշակ Գրիգորյանի, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Վիկտորյա Գևորգյանի և արցախյան շարժման ընթացքում ադրբեջանական ագրեսիաներին զոհ գնացած հարյուրավոր երեխաների օրը պետք է լիներ։

Մենք անհերքելի պատասխանատվություն ունենք երեխաների պաշտպանության համար։ Հակամարտությունների ժամանակ երեխաներն ամենախոցելի խումբն են։ Երեխաների հիմնարար իրավունքները, ներառյալ նրանց կյանքի իրավունքը, ընտանիքի և համայնքի հետ լինելու իրավունքը, առողջության իրավունքը, անձնային զարգացման իրավունքը, դաստիարակվելու և պաշտպանվելու իրավունքը երաշխավորված են միջազգային կոնվենցիաներով և հատուկ ուշադրություն են պահանջում։

Սակայն, ցավալիորեն, մարդկությունը ձախողում է իր պարտականությունը՝ ապահովելու այն, ինչին երեխաները արժանի են»։

Aysor.am