2023-06-02 10:52
Լրատվական գործակալություններ
ԱԹՍ-ները հարձակվել են Սմոլենսկի մարզի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների վրա
Երկու անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Սմոլենսկի մարզի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների վրա։ Տեղեկությունը հայտնում է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Վասիլի Անոխինը։
«Այսօր առավոտյան` ժամը 3-ի սահմաններում, Պոչինկովսկի շրջանի Պերեսնա գյուղում և Սմոլենսկի մարզի Դիվասի գյուղում հեռահար գործողության երկու անօդաչու թռչող սարքերով հարձակվել են վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների վրա։ Զոհեր և տուժածներ չկան», - գրել է նա Telegram–ում։
Նշվում է, որ լուրջ վնասներ և հրդեհներ չկան: Հետևանքները վերացնելու համար տեղում աշխատում են մարզի օպերատիվ ծառայությունները:
Sputnik Արմենիա