«Հրապարակ»․ ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՐՑԻՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱՆ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏՈՒՄ
Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանին մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հանելու հարցին կանդրադառնան ԱԺ արտահերթ նիստում: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը շահագրգիռ պատգամավորներին փոխանցել է, որ սահմանադրագետների հետ քննարկել են` պետք է արտահերթով հարցը քննարկել»,– գրում է պարբերականը։
Չնայած Նաիրա Զոհրաբյանին ևս արտահերթում զրկեցին նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ինչն ուզում են կրկնել Թովմասյանի դեպքում, սակայն պարբերականը նման դրույթ չի գտել ԱԺ կանոնակարգ օրենքում։
ԶԼՄ–ն հիշեցնում է` պաշտոնազրկելու փաստարկն այն է, որ նա կարող էր ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին նկատողություն հայտնել 2018-ի հեղափոխությունը թուրք-ադրբեջանական որակելու համար, բայց չի արել։ Նախագծում կարող է ընդգրկվել նաև Թովմասյանի՝ ամբիոնը գրավելու ակցիան, որով նա «խոչընդոտել է ԱԺ նիստը»։