Սուրեն ՊԱՐՍՅԱՆ․ ՆՈՒՅՆԻՍԿ ԵՐԱՍԽԸ ՇՐՋԱՆՑՈՂ ՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՅԴ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՊԵՏՔ Է ԱՆՑՆԵՐ ՏԻԳՐԱՆԱՇԵՆՈՎ

Երեկ Քիշնևում հայկական համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացնում էր մեր հասարակությանը՝ ասելով, որ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման շրջանակում քննարկվել է նաև Տիգրանաշենով չանցնելու տարբերակը, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Նույնիսկ Երասխը շրջանցող տեսական տարբերակի պարագայում այդ ճանապարհը պետք է անցներ Տիգրանաշենով։

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» Տրանշ 4-ի (Արտաշատ-Քաջարան 304կմ, Քաջարան-Ագարակ 42կմ) տեխնիկատնտեսական նախագիծը իրականացրել է «Սպեա Ինջեներիա Եվրոպեա» և «ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական ընկերությունների համատեղ կազմակերպությունը, որի ղեկավարը նշում է, որ կառուցման ընթացքում Արտաշատից Սիսան հատվածում առկա ճանապարհից շեղումներ քիչ կլինեն: Այս հատվածներում մեծամասամբ անհրաժեշտ կլինի լայնացնել գոյություն ունեցող ճանապարհը՝ ապահովելով դրա համապատասխանելիությունը առաջին կարգի բետոնապատ ճանապարհի չափանիշներին: Իսկ Սիսիանից Քաջարան հատվածի համար, որն ամենաբարդն է, դիտարկվում է ամբողջովին նոր ծրագիր։

Սուրեն ՊԱՐՍՅԱՆ, ֆեյսբուքյան էջ