Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ՏԻԳՐԱՆԱՇԵՆԸ ԻՐՈՔ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՏՎԱԾ Է

Իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված Տիգրանաշենի հետ, գրել է

«Երևի հարյուր անգամ մեքենայով անցել եմ Վեդի-Ուրցաձոր-Լանջանիստ-Լուսաշող-Լանջառ-Զանգակատուն ճանապարհով, որն այլընտրանք է Երասխ-Տիգրանաշեն-Զանգակատուն հիմնական մայրուղու։

Ոտքով էլ շրջել եմ տարածքի սարուձորերում. գեղատեսիլ վայրեր են, լի՝ հայկական պատմամշակութային հուշարձաններով ու բնության հրաշք տեսարաններով։

Սակայն նշված ճանապարհը ներկա վիճակում չի կարող սպասարկել ոչ միայն Հայաստան-Իրան, այլ նաև Հայաստանի մնացյալ հատվածը Վայոց ձորին և Սյունիքին կապող տրանսպորտային հոսքերը՝ հատկապես Շաղափ-Լանջանիստ նեղ ոլորաններով հատվածում, որտեղով նույնիսկ մարդատար մեքենան է դժվարությամբ անցնում, իսկ կցորդիչով բեռնատարը չի կարողանա շարժվել, ինչպես նաև Վեդի քաղաքում, որտեղ ընդսմենը մի քանի նման բեռնատար կառաջացնեն հսկայական խցանում։

Այս իմաստով Տիգրանաշենի դերն ամենևին էլ գերագնահատված չէ. այն իրոք ռազմավարական նշանակության նաև միջազգային ճանապարհի կարևորագույն հատված է, և ինչպես հայկական հողի ամեն սրբազան կտոր, չպետք է հանձնվի թշնամուն»։

Panorama.am