Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ.ԴԵ-ՖԱԿՏՈ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԵՆ «ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԼՈԶՈՒՆԳՈՎ

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է.

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Կա մի տեսակ հանրային կոնսենսուս, թե իբր ՀՀ դե-ֆակտո իշխանությունները հողեր են հանձնում խաղաղության համար։ Սա բացարձակ սուտ է։ Ինքը՝ կապիտուլյանտը, բազմիցս խոստովանել է, որ խաղաղություն չի լինելու, և Ադրբեջանի պահանջներն ավելին են։

Հետևաբար՝ ինչի՞ համար են հանձնումները։ Դրանց իսկական նպատակը դե-ֆակտո իշխանությունների կողմից սեփական աթոռը պահելն է։ Նրանք չունեն ներքին լեգիտիմություն, ուստի՝ կախված են արտաքին աջակցությունից, որը տրամադրում է Թուրքիան։ Դե-ֆակտո իշխանությունները թուրքական սվինների ուժով ամրացած կոլաբորացիոնիստական «վիշիստական» ռեժիմ են։

Հիշենք, որ երբ զինված ուժերի գլխավոր շտաբը ցանկանում էր իշխանափոխություն անել, ամենաշատը դրան դեմ դուրս եկավ Թուրքիան՝ հասկացնելով, որ ռազմական հեղաշրջման պարագայում զինված ներխուժում կիրականացնի Հայաստան՝ իր դրածո իշխանություններին աթոռին վերականգնելու համար։

Այդ օրերին ամենաբարձր մակարդակի հայտարարություններ եղան Անկարայից՝ ԱԳ ղեկավար Մևլութ Չավուշօղլու, նախագահի խոսնակ Իբրահիմ Քալին, իշխող կուսակցության խոսնակ Օմար Չալիկ, նախագահի աշխատակազմի հանրային կապերի պատասխանատու Ֆահրէդդին Ալթուն, թուրք պատգամավոր Կարո Փայլան, նախագահ Էրդողան։

Կարճ ասած՝ դե-ֆակտո իշխանություններն առաջնորդվում են «Հայաստան՝ իշխանության համար» լոզունգով։ Սրան հնարավոր է դիմադարձել միայն «իշխանություն՝ Հայաստանի համար» մոտեցմամբ իրականացվող ազգային իշխանափոխությամբ»։

Panorama.am