Անդրեյ ԱՐԵՇԵՎ․ ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ԻՐ ՎՐԱ Է ՎԵՐՑՆՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՀԱՐՑԸ

Հաշվի առնելով Արևմուտքում տարբեր մակարդակի բանակցությունների և հանդիպումների ինտենսիվությունը, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հունիսի 12-ին կրկին կհանդիպեն ԱՄՆ-ում։ Արևմուտքը բավական եռանդուն քայլեր և ջանքեր է ձեռնարկում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացը իր վրա վերցնելու համար։Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը։

Նա վստահ է, որ չնայած որոշ հայ քաղաքական գործիչների հույսերին՝ հայկական կողմի համար ոչ մի արտոնություն արևմտյան միջնորդությունը չի բերում։

«Իր կողմից, Մոսկվան անում է այն, ինչ կարող է անել քաղաքական-դիվանագիտական ուղու վրա՝ հաշվի առնելով այն ոչ միանշանակ իրավիճակը, որը ստեղծվում է հետխորհրդային տարածքում»,-հավելեց Արեշևը:

Քիշնևյան հանդիպումից կոնկրետությունը, նրա կարծիքով, առայժմ բավարար չէ։

«Հանդիպումը, որքանով կարելի է դատել, ոչ ֆորմալ բնույթ է կրել, տևել է մոտ 1,5 ժամ։ Որոշակի փուլում դրան միացել են Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները։ Գործնական մասից կարելի է առանձնացնել հաջորդ հանդիպման հայտարարված ճշգրիտ ամսաթիվը՝ հուլիսի 21-ը, և վայրը՝ Բրյուսել»,-նշեց նա։

Սա, փորձագետի գնահատմամբ, վկայում է բանակցային գործընթացի ինտենսիվ բնույթի մասին։

Արեշևը եզրակացրեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացն առաջ է ընթանում՝ չնայած պարբերաբար առաջացող խոչընդոտներին:

«Այսօր Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը, որը հայտարարվել էր Փաշինյանի, Պուտինի և Ալիևի վերջին հանդիպման ժամանակ։

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը մեծամասամբ տեղափոխվել է արևմտյան հարթակ, Իսկ Ռուսաստանում ավելի շատ քննարկվում են գործնական հարցեր, մասնավորապես ՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Սա ավելի շատ վերաբերում է ոչ թե քաղաքականությանը, այլ տնտեսությանը:

Հնարավոր կարգավորման հնարավոր տնտեսական և քաղաքական ասպեկտները կարող էին քննարկվել նաև բրյուսելյան հարթակում, քանի որ այդ հարցերը սերտորեն կապակցված են։ Բայց կարծում եմ, որ Մոսկվայի համար կարևոր է հետևել գործընթացին այնքանով, որքանով դա հնարավոր է, որպեսզի այն չընդունի անկանխատեսելի բնույթ»,-ընդգծեց քաղաքագետը։

News.am