Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 288-ի

Հնդկաստանի Օդիշա նահանգում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 288-ի։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Սուդհանշա նահանգի հրշեջ ծառայության ղեկավարին։

«Հնդկաստանում գնացքի վթարի զոհերի թիվը հասել է 288-ի»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Indian Express-ը հայտնել էր 233 զոհի և 900 վիրավորի մասին։

Panorama.am