Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 201-ի

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 201-ի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Վարակվածներից 4-ը հոսպիտալացված են, 105-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում:

Վարակվածներից 138-ը երեխաներ են, 63-ը` մեծահասակ:

Sputnik Արմենիա