2023-06-05 14:18
Լրատվական գործակալություններ
Փաշինյանի կողքին կանգնածը Թալեաթ փաշային փառաբանող գործունեությամբ է զբաղվում
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու գրել.
«Փաշինյանի կողքին կանգնած կարմիր փողկապով անձը թուրք լրագրող Մուրադ Բարդաքչին է, ով Թալեաթ փաշային փառաբանող գործունեությամբ է զբաղվում։ Զարմանալի է՝ ինչպես է նրա թիմը թույլ տվել այս լուսանկարն անել»։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Նիկոլ Փաշինյանը մեկնալ էր Անկարա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը։
Panorama.am