Միրզոյանն ու Բայրամովը կրկին կհանդիպեն ԱՄՆ-ում

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հաջորդ քննարկումները նախատեսվում են հունիսի 12-ին Վաշինգտոնում: Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Հանդիպումը մեկնարկելու է հունիսի 12-ին, այլ մանրամասներ լրացուցիչ կհայտնենք»,- ասաց նա։

Նշենք, որ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման մասին ավելի վաղ Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հուլիսի 21-ին Բրյուսելում նոր եռակողմ հանդիպում անցկացնելու մասին։