2023-06-05 17:03
Լրատվական գործակալություններ
Իրանի ԱԳՆ-ն հաստատել է հունիսի 6-ին Էր Ռիադում դեսպանատան բացման մասին տեղեկությունը
Իրանի ԱԳՆ-ն հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Էր Ռիադում Իսլամական Հանրապետության դեսպանատունը հունիսի 6-ից կվերսկսի աշխատանքը։ Այս մասին ասվում է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆիի հայտարարության մեջ։
«Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների վերականգնման վերաբերյալ երկկողմ համաձայնագրերի կատարման գործընթացի ավարտին հունիսի 6-ին և հունիսի 7-ին Էր Ռիադում պաշտոնապես կբացվեն Իրանի դեսպանատունը, Ջիդայում գլխավոր հյուպատոսությունը և Իսլամական համագործակցության կազմակերպությունում մշտական ներկայացուցչությունը»,- նշված է նախարարության տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
News.am