«FlyOne Armenia»-ն դեպի Եվրոպա թռիչքներ է կատարում օտարերկրյա գրանցում ունեցող օդանավերով
Հայկական «FlyOne Armenia» ավիաընկերությունը դեպի Եվրոպա թռիչքներ է իրականացնում`օգտագործելով Թուրքիայի օդային տարածքը, սակայն թռիչքները հայկական ինքնաթիռներով չեն իրականացվում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը ասուլիսում հայտնել էր, որ եվրոպական գործընկեր ավիաընկերությունների ավիացիոն գործիքակազմի կիրառմամբ կարողացել են անել այնպես, որ բոլոր ուղևորները հասնեն իրենց նշանակման վայրերը։
Միաժամանակ նա հայտարարել էր, որ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում անհնար է շրջանցել Թուրքիայի օդային տարածքը։
«Թռիչքներն իրականում կազմակերպվում են Թուրքիայի օդային տարածքով, բայց ոչ թե հայկական գրանցում ունեցող օդանավերով, այլ օտարերկրյա»,–հայտնեցին քաղավիացիայի մամուլի ծառայությունից։