2023-06-05 18:22
Լրատվական գործակալություններ
Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում Չավուշօղլուին փոխարինեց Հաքան Ֆիդանը
Թուրքիայի նախագահի հրամանոագրով՝ Արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել այդ երկրի ազգային հետախուզության պետ Հաքան Ֆիդանը։ Նա այսօր հատուկ արարողությամբ ստանձնեց Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի պատրականությունները։
Թվիթերյան գրառմամբ՝ պաշտոնի փոխանցման արարողությանն է անդրադարձել Թուրքիայի արդեն նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա հայտնել է, որ անցած տարիներին իրենք համատեղ աշխատանք են կատարել՝ նորանշանակ նախարարի հետ` հավելելով, որ իրենք ուժ չեն խնայում «թուրքական դարաշրջանի» կառուցման համար։
«Փաստինֆո»