Զոհվածի մայր Գայանե Մարտիրոսյանը կրկին կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հունիսի 5-ին, նախագահությամբ Մանվել Շահվերդյանի, Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրյալ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխեց կալանքով՝ 1 ամիս 15 օր ժամկետով։

«Դատարանը, լսելով դատավարության մասնակիցների կարծիքը, որոշեց մեղադրյալ Գայանե Հակոբյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը փոխել, ընտրել խափանման միջոց կալանքը՝ 1 ամիս, 15 օր ժամկետով։ Կալանքի սկիզբը հավել 05062023 թվականից»,- հայտարարեց նիստը նախագահող դատավորը։

Պաշտպանները հայտարարեցին, որ անվստահություն ունեն դատարանի հանդեպ, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին։

«Դատարանը գտնվում է Նիկոլ Փաշինյանի ազդեցության տակ»,- ասաց պաշտպանը։ Դատավորն արձաքագնեց. «Արդեն ավելորդ բաներ եք խոսում»։ Դատական նիստը հետաձգվեց։

«Աստված մեծ է»,- ասաց տիկին Գայանեն։

Հիշեցնենք, որ Գայանե Մարտիրոսյանը Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեկ ամսով կալանավորվել է մայիսի 20-ին։ Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Գայանե Մարտիրոսյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։

News.am