2023-06-06 10:50
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի ՊՆ-ը կրկին ապատեղեկատվություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում պարբերաբար։ Վերջին շրջանում ակտիվացել են նաև Արցախի հետ կապված կեղծ լուրերն այն մասին, իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացում Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Sputnik Արմենիա