2023-06-06 10:57
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ-ն անհամբեր սպասում է հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլի անցկացմանը
ԱՄՆ-ն անհամբեր սպասում է հունիսի վերջին Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլի անցկացմանը, ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Կողմերը հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղ ապագայի ճանապարհին են։ Ինչպես նախկինում ասացի, ուղղակի երկխոսությունը խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է։ Միացյալ Նահանգները գոհ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում տարբեր հարթակներում, այդ թվում՝ երկրների ղեկավարների վերջին հանդիպումը»,- ասել է նա։
AraratNews.am