2023-06-06 11:35
Լրատվական գործակալություններ
0
ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ. ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՈՐԴՈՒ ՄԵՔԵՆԱՅՈՒՄ 240 ՊԱՐԿ ԹՄՐԱՆՅՈՒԹ ԵՆ ԳՏԵԼ
Օրերս թմրանյութի մի նոր սկանդալ է արձանագրվել արդեն Երևանի ճանապարհին: Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Օրերս իրավապահները Աբովյան քաղաքի ճանապարհին ձերբակալել են ՀՀ ուժային կառույցներից մեկում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի որդու, որի մեքենայի մեջ եղել է մոտ 240 պարկ թմրանյութ: Վերջինս, ըստ լուրերի, թմրանյութը տեղափոխում էր Երևան»,–գրում է թերթը:
«Ժողովուրդը» գրում է նաև, որ պաշտոնատար անձի որդուն կալանավորել են: Իսկ թե ով է պաշտոնատար անձը, լրատվամիջոցը չի հայտնել նախաքննությանը չվնասելու համար։