2023-06-06 15:26
Լրատվական գործակալություններ
Գրիգորյանն ու Կլաարը քննարկել են Երասխ-Հորադիզ երկաթուղու վերականգման հեռանկարը
Տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարներն այսօր քննարկել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ կառավարությունում կայացած հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման հեռանկարները, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Sputnik Արմենիա