«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները ստուգարք են հանձնել

Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակում՝ ստուգվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների անհատական ֆիզիկական պատրաստության աստիճանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ստուգումներն անցել են ԶՈւ ուսումնական կենտրոններում։

«Զինծառայողները հանձնել են նորմատիվներ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 3 կմ վազք վարժաձևերից։ Ուսումնական պատրաստության փուլի ընթացքում խիստ ուշադրություն է դարձվել անձնակազմի ֆիզպատրաստության վիճակի բարձրացմանն ու տոկունության ամրապնդմանը։ Հենց այդ ուսումնական պարտաստությունների շնորհիվ էլ քննական փուլի պահանջները զինծառայողներն առանց դժվարությունների են անցել»,– ասված է հաղորդագրությունում։

Քննությունների ակտիվ փուլն ընթացքի մեջ է։ Առջևում կրակային և մասնագիտական պատրաստության ստուգարքներն են։

Sputnik Արմենիա