ԱՄՆ-ում հայտարարել են Կախովսկայա ՀԷԿ-ի ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվածների մասին

Մենք գիտենք, որ կան զոհեր, հավանաբար բազմաթիվ զոհեր, ասել է Ջոն Քիրբին՝ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգողը՝ մեկնաբանելով Կախովկա հիդրոէլեկտրական ամբարտակի խափանումը։

Նրա խոսքով՝ Սպիտակ տունը ուշադիր հետևում է Ուկրաինայի Դնեպր գետի վրա կարևորագույն ամբարտակի փլուզման հետևանքներին։

Քիրբին նաև ասել է, որ ԱՄՆ-ը հետաքննում է տեղեկություններն այն մասին, թե ինչն է եղել փլուզման պատճառը՝ միաժամանակ նշելով, որ «այս պահին մենք չենք կարող վերջնականապես ասել, թե ինչ է տեղի ունեցել»։

Քիրբին չի ասել, թե արդյոք ԱՄՆ-ը եկել է այն եզրակացության, որ ամենայն հավանականությամբ փլուզման հետևում կանգնած է Ռուսաստանը, և արդյոք դա նույնիսկ միտումնավոր արարք էր, հայտնում է CNN-ը։

Հունիսի 6-ի առավոտյան հայտնի է դարձել, որ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակը վնասվել է և, ինչպես հաղորդվում է, շարունակում է փլուզվել։ Ռուսական և ուկրաինական կողմերը միմյանց մեղադրել են կայանը «խարխլելու» մեջ։

News.am