Յոթ մարդ Նովայա Կախովկայում անհետ կորել է հէկի փլուզումից հետո

Առնվազն յոթ մարդ Նովայա Կախովկայում անհետ կորել է հէկի փլուզումից հետո։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին տեղեկացրել է քաղաքի վարչության ղեկավար Վլադիմիր Լեոնտևը։

«Յոթ մարդ, որոնց մասին հաստատ գիտենք»,- ասել է նա՝ պատասխանելով անհետ կորածների թվաքանակի մասին հարցին։

Նրա խոսքով՝ Կորսունկա բնակավայրը Դնեպրի ձախ ափին լիովին անցել է ջրի տակ Կախովի ջրամբարտակից անկառավարելի ջրահոսքի պատճառով, որը հէկի փլուզման հետևանքն է։

«Կորսունկա բնակավայրն ամբողջովին անցել է ջրի տակ, Դնեպրյանին, Կրինկին, Կազաչյին, Լագերին մինչև տանիքները ջրի մեջ են»,- ասել է Լեոնտևը։

News.am