ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԸ ԿԱՐԳԵԼԱՓԱԿԵՆ ՍԵՐՎԵՐՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՌԴ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ
Հայկական, ղազախական և հոնկոնգյան բանկերը, պատժամիջոցների պատճառով, սկսել են արգելափակել սերվերների, միկրոսխեմաների, պրոցեսորների, հեռահաղորդակցային սարքավորումների և այլ էլեկտրոնիկայի վճարումը Ռուսաստանի իրավաբանական անձանց համար։ Այս մասին գրել է «Коммерсантъ»-ը։
Միտումը նկատվում է ԱՄՆ պատժամիջոցների տասներորդ փաթեթից հետո, որը նախատեսում է սամանափակումներ այն բանկերի նկատմամբ, որոնք համագործակցում են ՌԴ-ի հետ։ Սահմանափակումները վերաբերում են այդ թվում դրամական միջոցների, ապրանքների կամ ծառայությունների ցանկացած տրամադրմանը հօգուտ արգելափակված անձի։
Պարբերականի զրուցակիցը նշել է, որ այժմ տեղի ընկերությունները ստիպված են էլեկտրոնիկայի արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչները ներկրել ТН ВЭД «այլընտրանքային» կոդերի ներքո։ Բացի այդ, տեխնիկան կարող է մատակարարվել արդեն հավաքված վիճակում։
«Ъ»-ի մեկ այլ աղբյուր տեղեկացրել է, որ վճարումն արգելվում է նաև վերջին սերնդի հեռահաղորդակցային սարքավորումների և սերվերների համար։ ԿԲ-ում պարզաբանել են, որ «կոնկրետ օտարերկրյա բանկերի կոմպլեանս-արարողակարգերը կախված են իրենց ներքին քաղաքականությունից և տարբեր շրջաններում կարող են բնութագրվել կոշտության տարբեր աստիճանով»։