2023-06-07 13:04
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ ներկայացուցիչն օկուպացված Շուշիում խոսում է խաղաղության մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները շատ կարևոր են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար։ Այս մասին ԱՄՆ արտաքին քաղաքականության Ազգային կոմիտեի նախագահ և գործադիր տնօրեն Սյուզեն Էլիոթն ասել է «Վերակառուցում, հաշտություն և ինտեգրում. էներգետիկա, տնտեսություն, շրջակա միջավայր և հավասարություն» թեմայով միջազգային միջոցառման ժամանակ, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Միջոցառումն անցկացվում է Ադրբեջանի օկուպացրած Շուշի քաղաքում։
Ամերիկուհու խոսքով՝ համաձայնությունը և ինտեգրումն այսօրվա օրակարգի երկու կարևոր կետերն են։
News.am