Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՄԻՐԶՈՅԱՆԸ ՍՏՈՒՄ Է՝ ՆԻԿՈԼԻՆ ՏՐՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՄԱՆԴԱՏ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արարատ Միրզոյանի մանիպուլատիվ հայտարարությունը, թե Հայաստանի ժողովուրդը չի տվել Նիկոլին մանդատ՝ բանակցելու Արցախի կարգավիճակի մասին՝ սուտ է:
Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանի երդմնակալության ժամանակ խոստանում էր՝ «2018 -ի թավշյա հեղափոխությունը նպաստելու է Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը»:
ՔՊ նախընտրական ծրագիրն այն մասին է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանի կազմում չլինելու իրավունքը պետք է պաշտպանվի:
Այսինքն՝ 680. 000 մարդ տվել է Նիկոլին Արցախի կարգավիճակի հարցով զբաղվելու մանդատ:
Արարատ Միրզոյանն անբարոյաբար, լկտիաբար ստում է:
Ավելին, եթե չունես նման մանդատ, Նիկո՛լ, ի՞նչ իրավունքով ես սահմանափակում Արցախի ժողովրդի հնարավոր բանակցային բովանդակությունը Բաքվի հետ՝ իրավունքներով և անվտանգությամբ:
Եթե Հայաստանը պատրաստվում է ստորագրել մի փաստաթուղթ, որն ունենալու է միջազգային ուժ, հետո Արցախի ժողովուրդն ու՞մ «աշխարհաքաղաքական հետույքով» է կարողանալու պաշտպանել իր ինքնորոշման իրավունքը:
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ