2023-06-08 09:27
Լրատվական գործակալություններ
«Շտապօգնություն» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի. հայտնի է` ով է փոխարինել Թագուհի Ստեփանյանին
Sputnik Արմենիայի տեղեկություններով «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը նոր պաշտոն ունի։
Նա նշանակվել է Երևանի թիվ 4 և 1 միավորված պոլիկլինիկաների տնօրեն։ Իսկ միավորված պոլիկլինիկաների արդեն նախկին տնօրեն Ռուբեն Գրիգորյանը կփոխարինի Թագուհի Թովմասյանին։
Նա ստանձնել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը։
Նշենք, որ Թագուհի Ստեփանյանը «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2010 թվականին։